Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտարածել կասկածելի լուրեր

Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԱԾ տարածած հայտարարությունում։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։

ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին», – նշված է ԱՀ ԱԱԾ տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հաջորդը

Փոխվել են ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի հեռախոսահամարները

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ…
Դիտել

Բերձորում և Աղավնոյում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share