Արցախի ԱԺ-ն ողջունել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը․

«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։

ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու  իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։

Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում  ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»,- նշված է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Հաջորդը

ՊՆ-ն հերքում է․Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին՝ Հայաստանին ստարող բանաձև ընդունելու համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերի միկրոբլոգում գրել է. «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ…
Դիտել

ՀՀ ՄԻՊ՝ Քրիստիննե Գրիգորյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել

Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: ՄԻՊ աշխատակազմից այս կապակցությամբ տեղեկացնում են.  «Մարդու…
Դիտել

Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մեր քաղաքացիներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share