Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր քաղաքացիներն ու մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ ու ունենալով ուժեղ բանակ: Մենք բանակի ուղղությամբ առաջ ենք գնալու: Ես կարող եմ ասել, որ Սուրեն Պապիկյանը բավական հաջող կատարում է իր աշխատանքը», – ասաց նա:

ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է զորավարժությունների Թուրքիայի հետ:

«Մեր ընկալումը՝ մշտապես ուշի-ուշով հետևել ու ամեն րոպե պատրաստ լինել որևիցե զարգացման: Թող որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ որևիցե սադրանք կարող է լինել Ադրբեջանի կողմից», – հայտարարեց Սիմոնյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը կմասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

Հաջորդը

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2022թ. Առաջնությունը, ուր խաղարկվեց մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց,…
Դիտել

Ռուս խաղապահների օգնությամբ ադրբեջանցիների բեռը հասել է Քարվաճառ

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share