Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը, որոնք մերժել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերը։ Արթուր Թովմասյանն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Իշխանությունն ու  ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։

Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։

Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։

Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 27-ին Շուշիում կայացած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն արձագանքել Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հաջորդը

Դաբիթ Բեկի փողոցում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կողմ է, որպեսզի քննարկում տեղի ունենա Ստեփանակերտի և Բաքվի միջև

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ հայկական կողմը ցանկանում է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝…
Դիտել

Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյանը՝ Դեյմոն Ուիլսոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share