Արցախի բնակիչ է գերեվարվել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու․ Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներ դեռ չի ստացել. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից…
Դիտել

Վիրավոր քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՀՀ ԱՆ

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի,…
Դիտել

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները. Արցախի պետնախարար

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի, որ հաղթահարել ենք այս դժվարությունները և ստացել ենք այն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share