Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի քաղաքացի հանդիսացող անձանց թիվը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են՝ 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։

Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։

Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։

Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կասեցնել եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարությունների իրականացումը (տեսանյութ)

Հաջորդը

ՊՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կուտակված խնդիրները հանգուցալուծում չստացան․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը «Ազդագիր» կայքին տված բացառիկ հարցազրույցում նշեց․ որ ԱԺ…
Դիտել

Հանրային տրանսպորտի սրահները կմաքրվեն զարդերից եւ խաղալիքներից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի սրահները զարդերով ու խաղալիքներով զարդարողները կենթարկվեն պատասխանատվության։…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին փոխանակել կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի համար» սկզբունքով գերիների փոխանակման համար, ասել է…
Դիտել

Շախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 6-րդ տուրում հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիները շարունակում են ելույթներն Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share