Արցախի նախագահն ընդունել է պահեստազորի սպաների միության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին, քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։

«Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են Արցախի Հանրապետության հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։

Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

Հաջորդը

Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումները

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է այցագրային ռեժիմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական…
Դիտել

Ես նկատել եմ իմ աշխատակազմի թիրախավորման տարատեսակ դեպքեր. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եգիպտոսի նախագահը և ՀՀ Վարչապետը հանդես են եկել հայտարարություններով

Եգիպտոսի նախագահը և ՀՀ Վարչապետը հանդես են եկել հայտարարություններով ԶԼՄ ներկայացուցիչների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դիտել

ՀՀ Արմավիրի մարզի 114 դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share