Արցախի նորանշանակ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է:

«Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրերը իրականացվելու են անշեղ: Մեր խնդիրն է, որպեսզի շրջանային վարչակազմերը կարողանան լուծել իրենց առջև ծառացած առաջնային կարևորության սոցիալական խնդիրները:
Գյուղաբնակ մեր հայրենակիցը չպետք է անհարմարություններ կրելով ու միջոցներ վատնելով հասնի մայրաքաղաք՝ այս կամ այն կառույցում փնտրելով իր խնդրի լուծումը» – նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը արդի մարտահրավերների համատեքստում կարևորել է շրջաններում ու մայրաքաղաքում խնդիրների շարունակական գույքագրման աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնել կարճ ժամկետում: Որպես առաջնահերթություն՝ անդրադարձ է կատարվել գարնանացան աշխատանքների ընթացքին: Քննարկվել են դիզվառելիքի պահանջվող ծավալի և սերմացուների ձեռքբերման ու մատակարարումներն ապահովելու հարցեր:

Պետնախարարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է վաղը խորհրդակցություն հրավիրել վարչակազմերի աշխատողների մասնակցությամբ և փոխանցել անշեղ աշխատանքային կարգապահություն ապահովելու՝ աշխատանքային ռեժիմի, փոխհարաբերությունների, քաղաքացիների պատշաճ ընդունելություն և շփումների ընթացքում հանրային ծառայողին հարիր վարք ցուցաբերելու իր պահանջը։

Շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպումներն ու խորհրդակցությունները լինելու են պարբերաբար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Բացառված է, որ լինի կոռուպցիոն դեպք, ու պատշաճ մակարդակով քննության չառնվի». վարչապետ

Հաջորդը

Սուրեն Պապիկյան այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը. Էդմոն Մարուքյան

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել…
Դիտել

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել և ընդծել, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը, իսկ…
Դիտել

Լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում. «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Ղազախստան զորք ուղարկելու համար ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման իրական հիմքերը։ «Արդար Հայաստան»…
Դիտել

Ֆաշիստական խմբավորումը ՄԻՊ թեկնածու է բերել․Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Էդգար Ղազարյանը հանդիսանում է ձեր թե՛ նախագահի,  թե՛ վարչապետի, թե ՛ ՄԻՊ-ի թեկնածուն, հանդիսանում ձեր վերևի «պլինտուսը», ձեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share