Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել. Արցախի ԱԺ նախագահ

ԱԱրցախի Հնարապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հաղորդագրություն է տարածել.

«Սիրելի’ հայրենակիցներ
Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի՝ թվիթերյան էջում կատարած գրառումների շարքն ադրբեջանական իշխանությունների հերթական սադրիչ գործելաոճի արտահայտությունն է։

2020թ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության մեջ Ստեփանակերտի՝ ադրբեջանական բանակի հսկողության տակ անցնելու մասին կետը բացակայում էր։
Այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ենթակայության տակ չի կարող լինել։
Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք վերականգնելու ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները ևս գիտակցում են, որ անվտանգության ապահովմանը զուգահեռ Արցախի ժողովրդի համար հրատապ է Արցախի կարգավիճակի հարցը։

Անվտանգություն և հստակ կարգավիճակ․ սրանցից մեկի բացակայության դեպքում Արցախը հայաթափվելու է։

Լիահույս ենք, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն ենք և, որպես անկախ պետություն, պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոչ միայն տարածաշրջանի, այլև բոլոր խաղաղասեր երկրների հետ։

Խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգ»,- նշված է Արցախի Ազգային ժողովի նախագահի տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Ալիեւի հայտարարություններին

Հաջորդը

ՃՏՊ Բաղրամյան գյուղում. կա երկու զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար

Այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ եւ փորձել են իրադրությունը…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»…
Դիտել

Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ․Ալեն Սիմոնյանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share