Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված տեղեկատվությունների հիման վրա Հանձնաժողովը դեղամիջոցների անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:

Սոցցանցերում դիտարկումների և Հանձնաժողովին ներկայացրած տեղեկությունների հիման վրա մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում դեղերի շրջանառության ոլորտում գործող այլ դեղատներում՝ անբարեխիղճ վարքագծի բացահայտման նպատակով:

«Հարգելի արցախցիներ, ստեղծված իրավիճակով պայմանավորված Հանձնաժողովը ներկայումս աշխատում է ուժերի գերլարումով:

Խնդրում և հորդորում ենք անբարեխիղճ և անամոթ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես ահազանգել Հանձնաժողովում գործող թեժ գիծ՝ 047 95 95 55 հեռախոսահամարով:

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև օպերատիվ շտաբի թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Նոր տարին Ապարանը դիմավորելու է առանց ճոխությունների և զարդարանքների

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի դեմ խաղով

Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում և…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով այրվել է 270 հա արոտավայր․ ՄԻՊ (տեսանյութ)

Ըստ մարդու իրավունքների պաշտպանչ գրասենյակի փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share