Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Վերջինիս մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։

Ծրագրի իրականացման գործընթացը սահուն կերպով ավարտին հասցնելու համար նիստին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտահոսք Ախթալայի «Նահատակ» պոչամբարից. թափոնները լցվել են Դեբեդ գետը.ԲԸՏՄ

Հաջորդը

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքների՝ Դեբեդը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Մատաղիսում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է…
Դիտել

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share