Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու մոտ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, հրազենային մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է՝ գիտակցության չգալով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակառակորդի արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել

Հաջորդը

Ալիեւը չի առարկի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև(ՌԴ)) հետևյալ հայտարարությունն են տարածել՝ կապված հայ-ադրբեջանական…
Դիտել

Իրանցիների հոսքը Հայաստան շարունակվում է (տեսանյութ)

Երեւանում հարյուրավոր իրանցիները շարունակում են պատվաստվել։ Թեպետ այսօրվանից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը՝ ըստ որի անվճար պատվաստվելու…
Դիտել

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share