Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

Օպերատիվ hետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի դեպք:

ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից: Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառում ունենալու:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատ­րաստ­­ված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3

մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

Հաջորդը

Հայտնի են ՉԼ փլեյ-օֆֆի զույգերը

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թվականի  հունվարին ՊԵԿ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  հունվար ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ,Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս…
Դիտել

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության…
Դիտել

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share