«Բացառված է, որ լինի կոռուպցիոն դեպք, ու պատշաճ մակարդակով քննության չառնվի». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով, որ այն սկզբունքային նշանակության հարց է. «Այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու»,- ասել է Փաշինյանը՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան։

Անդրադառնալով ընդդիմության հրապարակած փաստերին՝ վարչապետը նշել է, որ իրավապահներն այդ ամենով հետաքրքրվում են. «Վստահեցնում եմ՝ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանում։ Երբ ասում եք համակարգային, ամենակարևոր բանը դա է՝ բացառված է, որ լինի որևէ կոռուպցիոն դեպք, ու այն պատշաճ քննության չառնվի»։

Ըստ վարչապետի՝ կոռուպցիան կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ. «Իմ դիրքորոշումը շարունակում է մնալ շատ հստակ. հանրային կառավարման ոլորտում և դատական համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը

Հաջորդը

Արցախի նորանշանակ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ «Այցի…
Դիտել

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում…
Դիտել

Լեզվակռիվ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նիստում

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում քննարկվում էր ընդդիմության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share