Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, մինչդեռ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք են որոշում, թե որն է իրենց հիմնարար շահը և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն», – «Ռիա Նովոստիի» հետ հարցազրույցում այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ 

Պատասխանելով խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է, որ, հաշվի առնելով հարցի ծայրահեղ զգայունությունը, չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին․ «Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց հիմնարար շահերին և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա։ Դրանք ընկած են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում և կազմում են Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը», – նշել է Գալուզինը։ 

«Այն ներառում է քայլեր՝ ուղղված տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացմանը», – հավելել է փոխնախարարը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել․ Աղազարյանը Վարդանյանին

Հաջորդը

ԵԱՏՄ գործակցության գլխավոր շահառուն դարձել է Հայաստանը. Պուտին

Առնչվող նյութեր
Դիտել

Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական…
Դիտել

Հայ սակրավորների ականազերծած տարածքը շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում…
Դիտել

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում. Բաքու

Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։ «Ողջունում ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share