Բոլորիս մտքերը Արցախում են

Նյութը մեզ է տրամադրել ՀՊՄՀ լրագրության 2-րդ կուրսի ուսանող Էլեն Գրիգորյանը։

Դեկտեմբերի 15-ին Երևանի Թումո կենտրոնում տեղի ունեցավ ARTSAKHMONUMENTS.ORG կայքի շնորհանդեսը։ Ներկայացվեցին կայքի բաժինները և կայքից օգտվելու քարտեզ։

Նախորդ կայքի համեմատ՝ նորը եռալեզու է։ Կայքի ստեղծման նպատակը եղել է Արցախի հուշարձանների պաշտպանության խնդրի բարձրաձայնումը։ Այսպես կայքի հեղինակներն իրենց զորակցությունը հայտնեցին արցախահայությանը։

Կայքի ստեղծման նախապատմությունը սկսվում է 2004 թվականից հայկական ճարտարապետություն կայքից, որը հայկական հուշարձանների որոնման առաջին համակարգն է եղել։

Նյութերն ավելի արդիական և նոր տեխնոլոգիաների հետ համահունչ դարձնելու համար 2021 թվականի հունվարին որոշում կայացվեց և քայլեր ձեռնարկվեցին նոր կայքէջի պատրաստման համար։

Աշխատանքներն սկսվեցին մայիսին։ Ծրագրավորման աշխատանքները իրականացրել են Գրիգորի Լոխթոյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արման Զաքարյանը։ Կատարվող ուսումնասիրությունները տարաբնույթ են՝ պատմական, ճարտարապետական, աղբյուրագիտական, գրադարանաարխիվային և դաշտային, որոնք մշակվում, համակարգվում և ընթերցողին մատուցվում են հրատարակությունների տեսքով։ Կայքի բաժիններն են ՝ հուշարձան, տեղանուն և քարտեզ, որոնք ունեն տեքստային և տեսողական որոնում։ Հետագայում կայքում կլինեն նաև հեղինակային գրքեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք. Արայիկ Հարությունյան

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանությաննախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց էունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակիգեներալ…
Դիտել

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share