Բրազիլիայում տարածվում է կորոնավիրուսի «ցերբեր» նոր տարատեսակը. G1 պորտալ

Կորոնավիրուսի BQ.1 տարատեսակը, որն ստացել Է «ցերբեր» ոչ պաշտոնական անվանումը եւ սպառնում Է համավարակի նոր ալիքով, հայտնաբերվել Է արդեն Բրազիլիայի երկու նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է G1 պորտալը:

«COVID-19-ի BQ.1 տարատեսակի տարածումը հաստատվել Է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում. սա առաջին հայտնաբերված դեպքն Է: Բրազիլիայում այն ավելի վաղ հայտնաբերվել Էր Ռիո դե Ժանեյրոյում»,-ասվում Է G1-ի նյութում՝ վկայակոչելով առողջության հսկողության CEVS պետական կենտրոնին:

«Օմիկրոն» շտամի BQ.1 տարատեսակը դրսեւորել Է փոխանցման բարձր կարողություն այժմ Բրազիլիայում շրջանառվող COVID-19-ի մյուս տարատեսակների համեմատությամբ:

CEVS-ի համագենային հետազոտությունների համակարգող Ռիչարդ Սթեյների խոսքով, որից մեջբերում Է անում G1-ը, վիրուսի այդ տարատեսակի տարածման ներուժն առաջացնում Է տարբեր երկրների առողջապահական մարմինների անհանգստությունը:

CEVS-ում ընդգծել են COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակելու կարեւորությունը, նշելով, որ ներկա դրությամբ երկրում կրկնապատվաստումն ուշացրել Է ավելի քան 3 միլիոն մարդ:

«Ցերբեր» անվանումն ստացած տարատեսակն իրենից ներկայացնում Է BA.5 «օմիկրոնի» ենթատեսակ, որը պարունակում Է լրացուցիչ մուտացիաներ. այս տարատեսակի մի քանի հարյուր հաստատված դեպքեր հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել Է գրեթե 30 երկրներում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ կորոնավիրուսի «ցերբեր» տարատեսակը, որը հայտնաբերվել Է նաեւ Ռուսաստանում, «օմիկրոնի» մյուս ենթատեսակներից ավելի վտանգավոր չԷ. «դելտա»-ի համեմատությամբ այն ընթանում Է ավելի թեթեւ, սակայն ավելի վարակիչ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը.ՇՄՆ

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգի վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Կարգը սահմանվում…
Դիտել

Ադրբեջանը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր հայ ռազմագերիներին․ Բրեդ Շերման

Կոնգրեսականը ֆեսյբուքում գրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմայով խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ եվրոպական և…
Դիտել

Հանրային քրեական հետապնդում՝ Վլադիմիր Գասպարյանի կողմից 858 մլն արժողությամբ անշարժ գույքի վատնման փորձին օժանդակելու համար

Գ.Հ.-ն, 2011-2018 թվականներին, զբաղեցնելով Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի, իսկ 2012-2018 թվականներին համատեղությամբ նաև՝ Հայաստանի «Դինամո»…
Դիտել

Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման դրսևորումներով․ Մայր Աթոռ

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share