Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը և մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ որի՝ ԵՄ խաղաղապահների առաքելությունը նաև պետք է համոզվի, որ ՌԴ-ն և ՀՀ-ն չեն գործում ընդդեմ Ադրբեջանի։

«Ադրբեջանը կրիտիկական վերաբերմունք ունի ԵՄ առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ։ Իսկ ՌԴ խաղաղապահներից ու սահմանապահներից Ադրբեջանը երբեք դժգոհություն չի հայտնել։ Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Մենք բաց ենք ՀՀ գործընկերների հետ քննարկումների համար՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերի ամրապնդմանն ուղղված քայլեր քննարկելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքների մասով»,- հայտարարել է Զախարովան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատարկ խոսքեր՝ գործի փոխարեն

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Անվտանգային ոլորտի դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու կոչեր հնչեցնում. վարչապետ

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին…
Դիտել

ՌԴ վարչապետը խոսել է Արցախի հարցով եռակողմ համաձայնագրի արդյունավետության մասին

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալիս Անդրկովկասի տարածաշրջանի զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ…
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share