Գյումրիում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ չեն կատարվել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները, այն է՝

արտադրությունն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով,

չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը,

արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ:

Հացաբուլկեղենի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները շտկելու համար սահմանվել է ժամկետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների</strong>

Հաջորդը

Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն գործակցությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Սթոլթենբերգը չի բացառել, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև…
Դիտել

Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնում են Եվլախ

Ռուսական կողմի միջնորդությամբ այսօր Եվլախում տեղի կունենա Ադրբեջանի և ԼՂ պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  պատվիրակությունն արդեն…
Դիտել

Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը. ՀԿ-ների հայտարարությունը

Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել․ 2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share