Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։

Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի աշխատանքի արտադրության նոր ծավալները։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ:
2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։
Պոչամբարի հզորությունը մեծացել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:
Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են գործակցությունը

Հաջորդը

Կարևոր նորություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել․ ՀՀ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Հրամանատարները զինծառայողներին հորդորել…
Դիտել

Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ…
Դիտել

Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը՝ բուժծառայողի օրվա կապակցությամբ. «Սիրելի ռազմական բժիշկներ. Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share