Գուցե խուսափեինք ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բդալյանը անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին եւ գրել, որ հաղթանակն էլ, պարտությունն էլ՝ ռազմի դաշտում իհարկե շատ հստակ են, բայց լայն ռազմա-քաղաքական դաշտում շատ հարաբերական, որովհետեւ դրանք չափվում են ժամանակի ու տարածության ավելի մեծ մասշտաբով

«Լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի հինգերորդ տարելիցը: Ինչպես արցախյան առաջին հաղթանակը, այդպես էլ դրան հաջորդած առաջին լուրջ ահազանգը մեզանում չարժանացավ հանրային-քաղաքական լայն քննարկումների: Առավելագույնը, չորս տարի շարունակ Սերժ Սարգսյանի հասցեին խոսվում էր մոտավորապես այն, ինչ այժմ՝ Փաշինյանի հասցեին: Պարզապես մասշտաբներն էին տարբեր, դրա համար խոսակցոության խտության աստիճանն էր մի քիչ ցածր:

Մինչեւ 44-օրյա պատերազմի առաջին օրը, Հայաստանում վիճում էին՝ քառօրյան հաղթանակ էր, թե պարտություն: Հաղթանակն էլ, պարտությունն էլ՝ ռազմի դաշտում իհարկե շատ հստակ են, բայց լայն ռազմա-քաղաքական դաշտում շատ հարաբերական, որովհետեւ դրանք չափվում են ժամանակի ու տարածության ավելի մեծ մասշտաբով: Եթե մենք ապրիլյան քառօրյան դրա առաջին իսկ օրից սկսեինք չափել այդ մեծ մասշտաբով, գուցե խուսափեինք ապագայում ավելի մեծ մասշտաբի պատերազմ ստանալուց, օգտագործեինք իրավիճակը այդ ժամանակ նվազագույնը 20-ամյա անկման սուր անկյունից, եւ ռուսական մեծապետական քաղաքականության խուլ անկյունից դուրս գալու համար: Բայց դրա համար երկրում պետք է իշխանությունից քաղաքական մտածողությամբ որակապես ավելի բարձր ընդդիմություն: Հայաստանի ռազմավարական խնդիրը հետխորհրդային գրեթե ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում ներկայումս»,- գրել է քաղաքական մեկնաբանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է 4830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք

Հաջորդը

Բաքվում ներկայացրել են Արցախում հայտնաբերված «Իսկանդերների» բեկորները

Առնչվող նյութեր
Դիտել

Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: «Արցախգազը» տեղեկացնում է,…
Դիտել

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման…
Դիտել

Սեյրան Օհանյանի գործով գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երրորդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share