Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում. Արմեն Պետրոսյան

Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր անցած 12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արաբական երկիր է այցելում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Թեմային անդրադարձել է տարածաշրջանային հարցերի փորձագետ՝ Արմեն Պետրոսյանը։


«Ժամանակին համարաբական բոյկոտի արժանացած ալ-Ասադին դիմավորում են հնարավոր ամենաբարձր մակարդակով. նրա ինքնաթիռը երկնքում ուղեկցվում է ԱՄԷ ռազմական օդանավերով, իսկ Սիրիայի առաջնորդին դիմավորում է անձամբ ԱՄԷ նախագահը։

Պատմությունը հերթական անգամ ապացուցում է՝ անձնուրաց կռվողի, դիմադրողի, չհանձնվողի հետ ի վերջո հաշվի են նստում…

Ներկայում Սիրիայի իշխանությունների գերխնդիրը տևական պատերազմից հետո երկիրն արագ ոտքի կանգնեցնելն է, վերականգնելն է, բազմաչարչար, հյուծված սիրիացի ժողովրդի կյանքը հնարավորինս բարելավելն է։

Եվ ինչ-որ բան հուշում է, որ շուտով հատկապես արաբական երկրների միջև անզիջում մրցավազք է սկսվելու Սիրիան վերականգնելու հարցում։
Ի դեպ, Հայաստանը, հայկական շինարարարական ընկերությունները և այլ ոլորտների տնտեսվարողները ևս կարող են հնարավորություն ունենալ՝ մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին՝ ընդլայնելով իրենց գործունեության աշխարհագրական արեալը։

Սիրիական հակամարտության հարցում Երևանի գրագետ պաշտոնական դիրքորոշումն այդ ուղղությամբ ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները»,- նշել է Արմեն Պետրոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Հաջորդը

Սերբիան ու Կոսովոն համաձայնության են եկել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ այն որակելով «ՌԴ հասցեին անընդունելի հարձակումներ պարունակող»։  Ըստ ՌԴ…
Դիտել

Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին…
Դիտել

ԵԱՏՄ գործակցության գլխավոր շահառուն դարձել է Հայաստանը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման խոսքում նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share