Ինչ բերեց և ինչ տարավ Նենսի Փելոսին

82 ամյա Նենսի Փելոսին մեր տարածաշրջանը գրավեց ոչ միայն երիտասարդ արտաքինով, այլև քաղաքական արշավով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը պաշտոնական այցով եկավ Հայաստան՝ Խորհրդային միությունից անկախություն ձեռք բերելուց հետո։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Երևանում  հայտարարեց՝  իր այցը նշանակալից է «հայկական տարածքի վրա Ադրբեջանի կողմից անօրինական և մահաբեր հարձակման ժամանակաշրջանում, իսկ հետո դատապարտեց  հարձակումը Հայաստանի ինքնիշխանության վրա։

Փելոսիի այցը Հայաստան կայացավ աշխարհաքաղաքական ծանր և խառը ժամանակաշրջանում: Խառն էր ոչ միայն աշխարհը, այլև Հայաստանը: Նենսի Փելոսին Հայաստան ժամանեց այն ժամանակ, երբ դեռ չէր անցել ադրբեջանական զենքի վառոդի հոտը, երբ արդեն ակնհայտ էր թուրք-ադրբեջանական հարձակման նպատակը, երբ Հայաստանն առանց դաշնակիցների մնաց թշնամու դեմ: Թեպետ առաջին հայացքից աշխարհը սևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, սակայն աշխարհակարգի փոփոխության համար մղվող պայքարի մյուս օջախը Հայաստանն է, փոքրիկ երկիր, որը դարձել է մեծ խաղասեղան աշխարհակարգը բաժանողների համար:

Նենսի Փելոսիի Երեևանյան ուղերձները որքան համեստ էին, նույնքան թիրախային: Փելոսին խոսեց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման անթույլատրելիության, Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության, և անվտանգության  պաշտպանության կարևորության մասին:

Նենսի Փելոսին այցելել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարություն: Սուրեն Պապիկյանը նրան է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, իսկ Փելոսին այդ իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր:

Սրանք այն տեղեկություններ էին, որոնք բաց էին հանրության և լրատվամիջոցների համար, բնականար ամերիկացի պաշտոնյայի այցը կունենա նաև փակ ուղերձներ՝ Հայաստանի իշխանությանը, ինչու չէ նաև տարածաշրջանի զարգացումներով հետաքրքրված մյուս երկրներին:

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարն առայժմ պահպանվում է: Փելոսիի այցի օրերին Բաքուն հայտարարեց ռազմական գործողությունների ավարտի մասին, Անկարան այս հարցում աջակցեց Ադրբեջանին: Հայաստանում ակտիվացան ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջները, իսկ Կրեմլը՝ խանդով արձագանքեց Փելոսիի այցին:

Դմիրտրի Պեսկով. «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով՝ հանգիստ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարելի է ողջունել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»

Նենսի Փելոսիի օդանավն այսօր լքեց Զվարթնոցը՝ իր հետ տանելով ոչ միայն ամերիկյան քաղաքականության հենասյուներից մեկին, այլև գուցե հին աշխարհակարգը փլուզելու և նորը կառուցելու հայկական գործիքները: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՆ

Հաջորդը

Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների…
Դիտել

Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Հրաչյա…
Դիտել

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կժամանի Հայաստան

 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ…
Դիտել

Դիմակավորված ձկնորսները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի ուղղությամբ բենզինով լցված շշեր, փայտեր են նետել

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share