Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալները նվաճեց։

92 կգ քաշային կարգի А խմբում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ (172+205) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը 364 կգ (165+199) արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեց իտալացի Ջուզեպե Ֆիկոն, որը երկամարտում գրանցեց 363 կգ արդյունքը:

Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 165, 170, 172 կգ և փոքր ոսկե մեդալ նվաճեց: Արա Աղանյանը հաջողեց միայն առաջին մոտեցումն (165 կգ) ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 կգ, ապա 205 կգ, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը:

Արա Աղանյանը հրում վարժությունում կատարեց միայն առաջին մոտեցումը (199 կգ), իսկ երկրորդ և երրորդ մոտեցումներից հրաժարվեց՝ արժանանալով փոքր արծաթե մեդալին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Ողբերգական ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ստորագրվել է Երևանում նոր ճանապարհահատված կառուցելու վարկային համաձայնագիրը

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share