Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք

Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք՝ 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում և ամառանոց Սևանի ափին:

Նշվում է, որ բռնագանձման են ենթակա նաև մոտ 1 մլրդ դրամական միջոցներ:

Հիշեցնենք` մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը, որը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելուն։ Ապրիլի 27-ին ներկայացված հայցադիմումի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել 1 092 538 513 դրամ։
Նույն օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, հասարակական նշանակության որևէ օբյեկտի չի տիրապետում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Հաջորդը

Հրդեհ բնակելի տնակում․ կա տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ…
Դիտել

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխարինել Միքայել Արզումանյանի խափանման միջոցը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական…
Դիտել

Ռուս սակրավորներն Արցախում ականազերծել են ավելի քան 1800 հա տարածք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման վաշտը շարունակում է Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 2020 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share