«Դու գեղեցիկ ես, երբ առողջ ես». Lilevents-ի ցերեկույթը՝ նվիրված կանանց

Գործարար կանայք, առողջություն, մարզումներ և խնամք. Օրերս կայացավ «Lilevents»-ի կազմակերպած բժշկական թեմայով միջոցառումը, որի խորագիրն էր «Դու գեղեցիկ ես, երբ առողջ ես»:

Ցերեկույթն տեղեկատվական էր հյուրերի համար, որոնց թվում էին՝ դերասանուհիներ, հաղորդավարուհիներ և բլոգերներ:

Միջոցառման մասնակիցներն ստացան մի շարք կարևոր խորհուրդներ իրենց առողջության, գեղեցկության և խնամքի մասին։

Օրվա գործընկերներից էր «Ալֆա ֆարմ»-ն իր ֆրանսիական «Avene» ապրանքանիշով, որը մասնակիցների համար պատրաստել էր նվերներ:

Մյուս գործընկերն էր «Your Space» կանանց մարզումների ակումբը, որը բոլոր ներկաներին տրամադրեց զեղչի քարտեր: Ի դեպ, ակումբում բացի մարզումներից գործում են ՍՊԱ ծառայություններ և լողավազան:

Բժիշկները ոչ միայն պատմեցին իրենց թեմատիկ նյութերը, այլև պատասխանեցին ներկաների հարցերին: Առաջինը ելույթ ունեցավ ռևմատոլոգ-ռադիոլոգ Անահիտ Հունանյանը, գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը խոսեց մարսողական համակարգն առողջ պահելու կարևորության ու սննդակարգերի մասին, և էսթետ-կոսմետոլոգ Կարինա Գեւորգյանը ներկայացրեց, թե որքան կարևոր է արևապաշտպանների կիրառումը եւ ինչպես պետք է խնամել դեմքն ամռանը։

Սեմինարի գործընկերների շարքում էր նաև «Boogie Bee» էկո մարկետը, որտեղ ներկայացված են առողջարար մթերքներ՝ առողջ ապրելակերպ վարողների համար։

«The Kessa» ընկերությունը, որը ներկայացնում է մետաքսից պատրաստված դեմքի և մարմնի քիսաներ, «Linat Handmade» զարդերի ընկերությանը, որը ներկայացնում է հայկական արտադրության ձեռագործ աքսեսուարներ։

Նշենք նաև, որ «Green Way» ընկերության ներկայացուցիչ Դունյա Մնացականյանը ևս գործընկերներից էր: Ինչպես նաև «Curtis» ընկերությունը, որը նվերներ էր պատրաստել հյուրերի համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

Հաջորդը

Փողոցների երթևեկելի մասում կանգնակներ տեղադրողները կտուգանվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

2023 թվականի համար Հայաստանը կունենա 4.4 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share