ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը գոհունակությամբ նշել են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնելով՝ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը:

Համանախագահները վկայակոչելով իրենց մանդատը և «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը:

Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության հետևանքով տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և համարժեք կենսապայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

«Հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագան՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա:

Կոչ ենք անում կողմերին առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Համանախագահները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանը և հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ են անում աջակցել նրա ջանքերին: Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան»,- ասված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծն ընդգրկվեց Արցախի ԱԺ օրակարգ

Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ…
Դիտել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share