ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ափսոսանք են հայտնել՝ չկայացած հանդիպման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին հանդիպումների արդյունքներով։

Համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպում Ստոկհոլմում՝ իրենց հովանու ներքո։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այդպիսի հանդիպում անցկացնել, երբ հանգամանքները թույլ կտան շարունակելու քննարկումները, որոնք մեկնարկել էին Նյու Յորքում՝ սեպտեմբերին, և Փարիզում՝ նոյեմբերին։ Համանախագահները հույս են հայտնել, որ այդ հնարավորությունը շուտ կընձեռվի։

Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի

Հաջորդը

Սպանված քաղաքացու դիակը փոխանցվել է հայկական կողմին

Առնչվող նյութեր
Դիտել

Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին…
Դիտել

Սեւանում այսօրվանից գործելու են հանրային լողափերը

Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ…
Դիտել

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը հրդեհ է բռնկվել․ կա 2 զոհ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցին կից հյուրատանը հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21։45-ին հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share