ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցի Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Սա կլինի Ռիքերի առաջին ուղևորությունը նոր պաշտոնում։

«Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և  այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 133․2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հաջորդը

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Առնչվող նյութեր
Դիտել

Դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ․ «Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ,…
Դիտել

ՇՄ նախարարի տեղակալը Սյունիքի մարզում մի շարք արգելավայրեր է այցելել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share