ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և դրանում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերին։

Պատասխանելով հարցին, թե հիմա ինչ է մտադիր անել ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը մերժել է Մակրոնի միջնորդությունն ու եվրոպական ֆորմատը, Քարփենթերը պատասխանել է. «Միացյալ Նահանգները ակտիվ ու շատ խորը ներգրավված է այս գործընթացում և շատ է շահագրգռված խաղաղության համաձայնագրի ապահովման մեջ։ Մենք կշարունակենք ուղիներ փնտրել առաջնորդներին միավորելու համար: Գաղտնիք չէ, որ այս հարցում մենք սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ և նաև դիտարկում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում. մասնավորապես, այնտեղ տեղակայվեց կարիքների գնահատման թիմ։

Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ ջանքերին: Մեր նպատակը պարզ է։ Մենք, որքան հնարավոր է՝ շուտ, կցանկանայինք տեսնել սահմանազատված սահման և երկու կողմերի միջև խաղաղության համաձայնագիր, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և տարածաշրջանում ապրողների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ։ Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ աջակցելու այդ արդյունքին»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում

Հաջորդը

Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել…
Դիտել

Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

 Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էստոնիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share