Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Ալեն Սիմոնյան

«Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը, նույնիսկ Ադրբեջանի տեսակետից, չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Ադրբեջանը հետ քաշի զորքը Հայաստանից գրավված տարածքներից կամ հաստատվի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն։

Սիմոնյանը վստահեցրեց, որ ցեղասպանություն թույլ չեն տա։ Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ ուղիղ երկխոսության հարցը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ։ 

Անդրադառնալով գրավյալ տարածքների վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Կան գյուղեր, տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են․ դրա մասին, բնականաբար, չենք խոսում։ Կան նաև Հայաստանի տարածքից մասեր, որոնք գրավյալ տարածքներ են․ եթե չեմ սխալվում, մոտ 150 կմ²։ Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի ետքաշում։ Այնտեղից, որը դեմարկացիա/դելիմիտացիայից հետո կլինի Հայաստանի տարածքում, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան (և դուրս կգան), այնտեղից, որն Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը դուրս կգան»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ Հայաստանի համար այդ երկու կետը սկզբունքային է․ «Եթե դրանք չլինեին, կարելի էր ասել, որ խաղաղության պայմանագրում տեխնիկական հարցեր են մնացել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 1 միլիոն տուփ ծխախոտի ապօրինի վաճառք

Հաջորդը

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը քննարկել են Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը

Հուլիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Այս մասին…
Դիտել

Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share