Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության այսօրվա ընդունած որոշման համաձայն եկամտային հարկի վերադարձի համար հիփոթեքային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդիսացող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում են նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։

«Մենք փոխում ենք համակարգն․ առաջին անգամ դիմելու դեպքում նույն փաստաթղթերն են ներկայացվելու՝ մեկ տարբերությամբ. 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է լոգին, փասվորդ, որի միջոցով անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ են գեներացվելու, և դիմում է գեներացվելու, որը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու է հարկային մարմին: Գործող աշխատանքային 15 օրվա փոխարեն՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին», -ասել է նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեկ կատարվել է 6221 թեստավորում

Հաջորդը

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Երկու զոհ և վիրավորներ Սևան–Մարտունի-Գետափ ճանապարհին

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share