ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

Եվրոպական միության երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը: Տեղեկությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Եվրոպական խորհրդին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել էր Եվրահանձնաժողովի այդ որոշումը՝ ասելով, որ դա առաջին քայլն է դեպի ԵՄ անդամակցում:

Ուկրաինայի նախագահը ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ ռուսական ռազմական հատուկ գործողության սկսվելուց օրեր անց՝  2022 թ. փետրվարի 28-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հաջորդը

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

Առնչվող նյութեր
Դիտել

Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից…
Դիտել

Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգում

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share