ԵՄ եւ ՄԱԶԾ նախաձեռնությունը տեղական տնտեսական զարգացման նոր մոտեցումներ կկիրառի

ԵՄ եւ ՄԱԿ Զարգացման ծրագիրը մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում:

Եվրոպական Միությունը ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի գրասենյակի հետ միասին մեկնարկեց «Համայնքի ղեկավարների հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը: ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչեւ 2024 թվականը եւ Արեւելյան գործընկերության երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ բարենպատս ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

Ծրագրի պաշտոնական բացմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

«Տեղական իշխանությունները ներառական եւ «կանաչ» վերականգնման գործընթացների կարեւոր դերակատարաներն են: «Համայնքի ղեկավարների հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվորպական Միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում՝ շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման եւ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա»,- ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հայաստանում  ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը վստահեցնում է՝ Զարգացման մարտահրավերներին նորարարությամբ եւ նոր մոտեցումներով դիմագրավելը ՄԱԿ զարգացման ծրագրի հիմնաքարն է:

«ՀՀՏԶ համապատասխան եւ յուրժամանակյա մեխանիզմ է, որը ջանում է սատարել բարդ ճգնաժամից տեղական համայնքների վերականգման գործընթացին: Այն նպատակ ունի զարգացնել համապատասխան գործընկերների կարողությունները՝ ի նպաստ ներառական եւ «կանաչ» տնտեսական վերականգնմանն ու աշխատատեղերի ստեղշծմանը: Համայնքները կմշակեն եւ կիրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի միանգամայն նոր սերունդ, որը համահունչ է լավ կառավարման, գենդերային հավասարության, ներառականության եւ համայնքային պլաավորման նորարարությունների սկզբունքներին», նշեց ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրի կյանքի կոչման նպատակով ՄԱԶԾ-ն ԵՄ-ի հետ համատեղ «պորտֆելային» նոր մոտեցում կներդնի, որը ներկայում փորձարկվում է կազմակերպության ներսում: Ավելին, ՀՀՏԶ ցանցում ներառված քաղաքները մեծապես կշահեն դասընթացների ու գիտելիքի փոխանակման միջոցառումներից, որոնք ուղղված են տնտեսական աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը: համայնքները կարող են դիմել պորտֆելների համար ամեն տարի հայտարարվող հետաքրքրվածության հայտերի ու նորարարական առաջարկների ներկայացման հրավերներին:

Նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի 30-ից ավելի համայնքներ մշակել եւ իրակացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր: Կարողությունների շարունակական զարգացման շրջանակում ծրագիրը տեղական կառավարման մարմիններին ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի, եւ համայնքներն իրենց իսկ նորարարական լուծումները կմշակեն ու կիրականացնեն՝ համայնքային զարգացումը խթանելու համար:

«Ծրագիրը բավակայն լայն շրջանակ ունի: Մեր գլխավոր շեշտադրումը՝  համայնքների ապակենտորանցումն է: Հույս ունենք այս ծրագիրը կլինի այն գործիքներից մեկը, որը լրջագույն աշխատանք կտանի եւ մենք համայնքների զարգացման ու ապակենտրոնացման կկարողանանք գնալ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան, Նիդերլանդներ և Լիտվա

Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share