Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է:

«Եռակողմ աշխատանքային խմբի՝ Մոսկվայում հունիսի 3-ին կայացած 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների հարցով:

Ինչպես հայտնի է՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային կապերի բացման հարցը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների»,-ասել է Զայցևը:

Նա հավելել է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում համանախագահներն իրենք այդ մասին առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին. Սուրեն Պապիկյան

Հաջորդը

Ղազախստանի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Պուտինի համար տրիբունալի ստեղծմանը

Եվրամիությունը և նրա անդամները կձգտեն հատուկ միջազգային դատարան ստեղծել՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը հետապնդելու…
Դիտել

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ…
Դիտել

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան…
Դիտել

Իսրայելը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայերը կարող են դիմել դեսպանություն

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտնում է. «Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share