Եռակողմ աշխատանքային խումբը զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում. Սերգեյ Լավրով

Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ) զգալիորեն առաջ է գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի  հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ: Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ: Բառացիորեն օրերս կայացել են հերթական շփումները։ Կողմերը զգալիորեն առաջ են գնացել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հուսով է, որ պայմանավորվածությունները կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարևոր է.

«Այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտ կապված է տրանսպորտային ավելի լայն նախագծերի հետ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում մեր իրանական գործընկերները նույնպես հետաքրքրված են,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան:

Ինչ վերաբերում է այդ ամենի գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հորդորում ենք ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտում առանց հսկողության թողնված առարկաներին. ԱԱԾ

Հաջորդը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Աբովյան քաղաքում. հինգ մարդ մահացել է

Փետրվարի 20-ին, ժամը 20:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր»…
Դիտել

Լոռու պարեկները ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել

Այս տարվա ապրիլի 16-ից Լոռու և Շիրակի մարզերում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Նորաստեղծ ծառայությունը մարզերում արդեն իսկ աշխատում է…
Դիտել

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին

Բրիտանական դեսպանության հայտարարությունը Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share