Երեւանի քաղաքապետը հանդիպել է ԱԶԲ և ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:

Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:

«ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:

Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը:


ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը: Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքը հատուկ վերաբերմունք ունի շրջակա միջավայրի պահպանության խնդրում և ընթացող ու նախաձեռնվող տարբեր ծրագրերը հենց բնապահպանական արդյունք են ենթադրում: Դրանք են՝ մանկապարտեզների էներգաարդյունավետության ապահովումը, արտաքին լուսավորության ցանցի LED լուսատուներով արդիականացումը, նոր ճանապարհների կառուցումը, կենսագազի կուտակման և այրման կայանի շահագործումն ու պահպանումը, նոր աղբավայրի կառուցումը և այլն:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համայնքը տարբեր ծրագրեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով էլ ՎԶԵԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրականացվում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մյունխեն

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է N զորամիավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին. Հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: «Օգոստոսի 3-13-ը առաջադրումների փուլն է,…
Դիտել

12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում

87 հատ 12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում: Լեհաստանում ենք՝ գերմանական MAN ընկերության գործարանում: Այս մասին…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում` հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում`հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է…
Դիտել

Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share