Երեւանում մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը:

Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով: Բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց:

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝Սայաթ Նովա, Մ. Բաղրամյան,Կոմիտասի, Մյասնիկյան, Աճառյան պողոտաներում, Հերացի, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան փող. Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան,Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Արգիշտի, Տ. Մեծ պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ, Խորենացի փողոցները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Հաջորդը

Բավրայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանում մեկնարկում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Տղամարդկանց…
Դիտել

«Խաղաղապահներին քննադատելը գործին չի օգնում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին և ՌԴ խաղաղապահների դերակատարությանը։  «Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահների…
Դիտել

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share