Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Հունվարի 15-ին ժամը 10։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն․ Արցախի տեղեկատվական շտաբ

Հաջորդը

Արցախից ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած…
Դիտել

Դպրոցի տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share