Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող

Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝  Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում,  այսօր`Ապրիլի 25-ին, մեծ հանդիսավորությամբ բացվեց «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող:

Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է:

Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին վրիժառուների ժառանգները:

Հեղինակ՝ Անաստասիա Միրզախանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը ընտրողներին կաշառք են տվել. գործն ուղարկվել է դատարան

Հաջորդը

Կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին․ Արցախի պետնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին

«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին մասնակցել է ԵՄ փաստահավաք առաքելության Հայաստան կատարած այցին և ներկայացրել ԵՄ…
Դիտել

Covid 19. 152 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է

Հայաստանի առողջապահության նապարարի մամուլի խոսնակը կորոնավիրուսով վարակվածների տվյալներ է հրապարակել։ 22.03.2021 դրությամբ ՀՀ 14 ԲԿ-ներ բացառապես սպասարկում են…
Դիտել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավելացել է 12.5 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ արդյունաբերական…
Դիտել

Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում․ Աննա Հակոբյանի գրառումը

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Այս մասին նշված է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share