Զախարովան խոսեց

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել  Լաչինի միջանցքի փակման խնդրին։ 

«Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ»,-ի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման փաստով։

«Այն տեղի է ունեցել կողմերի՝ հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով։ ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահները այս օրերին ակտիվ աշխատում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք տրանսպորտային հաղորդակցության ամբողջական վերակագնում ամենամոտ ժամանակներում։ Ցանկանում եմ նշել, որ եռակողմ համաձայնությամբ կողմերը պատասխանատվություն են ստանձնել, որոնք պետք է իրականացվեն։ Որտեղից էլ որ հնչեն մեղադրանքներ խաղաղապահների դեմ, դրանք անթույլատրելի են և անարդյունավետ։ ՌԴ խաղաղապահ զորախումբը արդյունավետ կատարում է իր խնդիրները և տարածաշրջանային անվտանգության երաշխավորն է»,- հայտարարել է Զախարովան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հաջորդը

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն զեկույց են ուղարկել միջազգային կառույցներին

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջանում «քարոզչական հատուկ գործողություն» է ընթանում․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանում բավականաչափ ուշագրավ քարոզչական հատուկ գործողություն է ընթանում։ Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, համատեղ քարոզչական հարձակում են իրականացնում Իրանի…
Դիտել

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share