Տարածաշրջանում «քարոզչական հատուկ գործողություն» է ընթանում․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանում բավականաչափ ուշագրավ քարոզչական հատուկ գործողություն է ընթանում։ Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, համատեղ քարոզչական հարձակում են իրականացնում Իրանի դեմ, որը բնականաբար ուղիղ կերպով վերաբերում է նաև Հայաստանին։

Որպես քարոզչական գործողության անվանում կարելի է դիտարկել «Զանգեզուրի միջանցք լինելու է» պայմանական ձևակերպումը՝ միտված թուրք-ադրբեջանական հակահայ ծրագրի իրականացմանը։ Որպես հատուկ գործողության մեկնարկ կարելի է համարել Բաքվից վերադառնալիս Էրդողանի հնչեցրած հայտնի միտքը՝ «Զանգեզուրի միջանցքն Իրանի հետ կապված հարց է…»։

Այս հայտարարությունից մոտ1 շաբաթ անց թուրքական մերձիշխանական, նաև Ադրբեջանի հետ առնչություններ ունեցող ԶԼՄ-ներում ամենօրյա պարբերականությամբ ծավալուն վերլուծականներ են հրապարակվում «Զանգեզուրի միջանցքի» և դրա հետ կապված Իրանի «անհիմն» մտավախությունների մասին՝ զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով նաև այս հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին։ Իր հերթին իրանական կողմը և՛ քաղաքական, և քարոզչական մակարդակներում առայժմ լռում է։

«Հատուկ գործողության» շուրջ մեկշաբաթյա ընթացքը վերլուծելիս՝ ձևավորվում են հետևյալ պայմանական պատկերավոր իրավիճակները՝

1. «Ադրբեջանը բռնել է Իրանի ձեռքերը, իսկ Թուրքիան հարվածում է»։

2. Կամ հավասարակշռության ապահովման համար՝ «Մանկապարեզի դաստիարակը(Իրանը) երկու անպատկառ երեխաների զսպելու համար մեկին համոզում քնեցնում է, իսկ մյուսի «սադրիչ վարքագիծը» կառավարելի պահելու համար արհամարհում է նրան, մինչև հերթական նոպայի ավարտը»։

3. Իհարկե, չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ ևս, երբ Թուրքիան ու Ադրբեջանը, արհեստականորեն մեծացնելով Իրանի ազդեցությունը հայտնի ծրագրի հետ կապված, փորձում են նրան բերել երկխոսության և սակարկությունների դաշտ՝ վերահսկելի դարձնելով Թեհրանի վարքագիծը։

Իրականում, նշված բոլոր պատկերավոր սցենարների հանգուցալուծումը կերևա կարճաժամկետ հեռանկարում, երբ Իրանը կխախտի «ռազմավարական լռությունը», կամ Բաքուն և Անկարան կանցնեն «հատուկ գործողության» հաջորդ փուլին։

Հարկ է հիշեցնել, որ նաև տարածաշրջանի քարոզչական քարտեզում ներկա դիրքային դասավորվածության վրա էական ազդեցություն է ունեցել Բաքու-Թեհրան լարվածության վերջին շրջափուլի համատեքստում իրանական կողմի նախաձեռնությամբ տեղեկատվական-քարոզչական դաշտի փոխադարձ վերահսկման մեխանիզմի գործարկումը, որը թեթևակի շեղումներով շարունակվում է շուրջ 2 ամիս։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանի դիրքավորումը ընթացող զարգացումների ֆոնին՝ առանց միջամտելու «հատուկ գործողության» ընթացքին պաշտոնական հնարավոր բոլոր մակարդակներում Հանրապետության տարածքով որևէ «միջանցքի» բացառման շեշտադրումն է։ Նման ուղեգիծը բնականաբար հստակ ուղերձ է նաև ինչպես գործընթացի մասնակիցների, այնպես էլ դրան լուռ հետևող որոշ խաղացողների համար, որոնցից մի քանիսը պատրաստ են ամեն պահի միջամտելու գործընթացին։

Արմեն Պետրոսյան․ տարածաշրջանային հարցերի փորձագետ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել չանտեսել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը

Հաջորդը

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են ռազմակքաղաքական իրավիճակն ու մարտահրավերները

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և…
Դիտել

Ռուսները ծրագրել են մշտապես արնահոսող Հայաստան. Արման Բաբաջանյան

Այսօր ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի և փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի…
Դիտել

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով. Հարգելի՛ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share