Զասը նամակներ է ուղարկել միջազգային կառույցներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Ստանիսլավ Զասը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքը, և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ուժերի և միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին:

Ստանիսլավ Զասը նամակներ է ուղարկել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևը ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու հրաման է արձակել

Հաջորդը

Ղազախստանից ՀՀ քաղաքացիներին տարհանելու մտադրություն չկա. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

2023թ. Երևանի տրանսպորտի խնդիրները 70 տոկոսով կլուծվեն. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տրանսպորտի խնդիրներին՝ նշելով, որ հաջորդ տարվա ընթացքում դրանք…
Դիտել

Վարչապետը Էմանուել Մակրոնին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share