Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի իքնությունը։

Նախնական տվյալներով զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Սուրեն Ավետիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել էր 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, և մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները շարունակում են ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման փորձերը. ԱՀ ԱԱԾ

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին

Առնչվող նյութեր
Դիտել

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել էին …
Դիտել

Սյունիք մեկնած փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել.ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share