Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել գազային հանգույցի թեման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է քննարկել Մոսկվայի առաջարկած «գազային հանգույցի» նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հաղորդել Է Անկարայի  դիվանագիտական ​​աղբյուրը: «Սա երկկողմ օրակարգի հիմնական թեմաներից մեկն է, որը գտնվում է երկու ղեկավարների անմիջական վերահսկողության ներքո։ Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր գործնական քայլերի մեկնարկի մասին, գործընթացը համաձայնեցվում է։ Այդ կապակցությամբ ղեկավարները նույնպես քննարկում են մանրամասներ ու առաջարկներ», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել Էին մանրամասնորեն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, կարելի Է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է։ Ըստ նրա՝ սրան կարող են մասնակցել նաև այլ երկրներ. հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաև Ալժիրը, Կատարը և Ադրբեջանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից երկու հիվանդ Կարմիր Խաչի միջնորդությամբ այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ

Հաջորդը

Արցախահայությանը գերության մեջ է պահում Ալիևը` ռուս զինվորականության աջակցությամբ. Լոս Անջելեսի քաղաքապետ և քաղխորհրդի նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք…
Դիտել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի…
Դիտել

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Երեւանում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share