Ընդդիմադիրները քննարկում են խորհրդարան վերադառնալու հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է իրենց ԱԺ վերադառնալու հավանականությանը։

Նրա խոսքով, վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդիդմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։

Իշխան Սաղաթելյանն ասել է, թե չի ցանկանում անձնավորել՝ ով է դեմ, ով՝ կողմ, ինքը դեմ է խորհրդարան գնալուն, բայց կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, և անձնավորված դիրքորոշումները երկրորդական են․ «Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետև երկրի առաջնային խնդիրը դա է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին

Հաջորդը

Արցախի պետական նախարարը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին…
Դիտել

Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է.ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share