Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը. Չավուշօղլու

Թուրքական ТЕМ-ի ուղիղ եթերում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած հայ վրիժառուներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում, ինչպես նաև խոսել ղարաբաղյան հիմնախնդրից ու առաջ քաշել մի շարք անհիմն պնդումներ․

«Անշուշտ, ուղիղ թռիչներ կան։ Մեր «Պեգասուս»-ն է, կարծեմ, թռչում այս պահին։ Մեր օդային տարածքով Եվրոպա ու այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարին թույլ տվեցինք Թուրքիա գալ, քանի որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ, թռիչքներ այլևս թույլ չենք տալու», – հավելել է Չավուշօղլուն։ 

Այնուհետ Չավուշօղլուն սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։ «Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։ Այդ մասին հայտնում է «Ermenihaber»-ը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սասունցի Դավթի հրապարակի մոտ «Volkswagen Juke» է այրվել

Հաջորդը

Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե ինչ մակարդակի վրա են լինելու. Արմեն Խաչատրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է. ԱԽ քարտուղար

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ…
Դիտել

ԱԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև…
Դիտել

Օսթինը վերահաստատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Կիևին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է շաբաթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share