Ինչ է փոխանցել ՀՀ ՄԻՊ-ը Հռոմի Պապին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Պապին ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները եւ լուսանկարները։ Արման Թաթոյանը ֆեյսբուքում մանրամասներ է ներկայացրել Հռոմի Պապի հետ հանդիպումից։

«Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:

Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցավ ինձ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց ինձ և ասաց, որ ես հատուկ խոսք ունեմ ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտությունս հայտնեցի Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:

Այնուհետև, նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսեցի ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին:

Այդ պահին նաև նշեցի, որ ինձ հետ բերել եմ այդ ամենն ապացուցող զեկույցներս ու հանձնեցի Պապին:

Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են:

Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարեց նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:

Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:

Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:

Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի․ Իրանցի նախարար

Հաջորդը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

Առնչվող նյութեր
Դիտել

Շուրջ 5 մլն դրամ կաշառք ստանալու համար մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ…
Դիտել

Աննա Հակոբյանի ելույթը Կիևում (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց…
Դիտել

Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ այդ ճանապարհներն իրենցն է լինելու. ՄԻՊ-ը պաշտոնյաներին

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ հարցին, թե միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք կա այն հարցի վերաբերյալ, որ ադրբեջանական…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-3-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share