Ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրի երկու շահառու պետությունից շուրջ 50մլն դրամ են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննության արդյունքում պարզվել են ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ին «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Պետությունը, նպատակ ունենալով այգետնկումներով խթանել հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը, խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը՝ կառավարության որոշմամբ սահմանել է կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:

Քննությամբ ձեռք են բերվել փաստեր առ այն, որ Արարատի մարզի բնակիչ Ս. Ղ.-ն և Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ն, մասնակցելով նշված ծրագրին, վարձակալությամբ յուրաքանչյուրն իրենց պատկանող հողամասերում հիմնել են ընկուզենու և նուշի ինտենսիվ այգի։ Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փոխհատուցում ստանալու նպատակով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, նրանք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր։ Արդյունքում, չկատարած ծախսերի դիմաց 2022թ. ապրիլ ամսին Ս.Ղ-ն. պետությունից ստացել է 24.225.000 ՀՀ դրամ, իսկ Վ. Հ.-ն՝ 26.125.000 ՀՀ դրամ գումար, որոնք խարդախությամբ հափշտակել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հաջորդը

Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան – Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել…
Դիտել

Գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ

Մայրաքաղաքի Շիրազի -Մազմանյան – Չաուշի փողոցների – Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային…
Դիտել

ԱԱԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share