Իսրայելը և Շվեդիան բարելավում են հարաբերությունները 20 տարվա տարաձայնություններից հետո

Շվեդիայում պատմական այցով գտնվող Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը մայիսի 15-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Հանդիպմանը նա հայտարարել է Իսրայելի և Սկանդինավյան թագավորության հարաբերություններում նոր էջ բացելու մասին 20 տարվա քաղաքական տարաձայնություններից և բարձր մակարդակում երկխոսության բացակայությունից հետո:

Կոհենը դարձել է Իսրայելի առաջին արտգործնախարարը, որ Շվեդիա է այցելել վերջին 22 տարվա ընթացքում։

«Մենք Իսրայելի և Շվեդիայի հարաբերություններում նոր էջ ենք բացում երկար տարիներ Իսրայելի նկատմամբ քննադատական քաղաքականություն վարելուց հետո:

Այս այցը Ստոկհոլմ Իսրայելի արտգործնախարարի առաջին այցն է 2001 թվականից ի վեր, և դա նշանավորում է երկու երկրների միջև հարաբերությունների ուղղության փոփոխություն»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Կոհենը: Նրա խոսքերը մեջբերել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ընդգծել են Իսրայելի նկատմամբ Շվեդիայի մոտեցումների նկատելի փոփոխությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, ինչպես նաև քննարկել են երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման ուղիները։

Կոհենը և Բիլստրյոմն անդրադարձել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիքներին: Ըստ Իսրայելի նախարարի՝ դա կարող է հիանալի հնարավորություն լինել Իսրայելի համար ամրապնդելու տնտեսական կապերը Շվեդիայի հետ և ընդլայնելու երկրների միջև առևտուրը անվտանգության, նորարարության և ֆինանսական տեխնոլոգիաների բնագավառներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում կմասնակցի ԵԽ 4-րդ գագաթնաժողովին

Հաջորդը

Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում…
Դիտել

Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական…
Դիտել

Կառուցապատող ընկերությունը բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում թաքցրել է իրական արժեքները

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Անաստաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share